01:11  ,  15 հոկտեմբերի, 2014

Եվրո-2016. Սերբիա vs. Ալբանիա. Երկնքից իջած դրոշը՝ բախման ու սկանդալի պատճառ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի երրորդ տուրի խաղն ավարտվեց մեծ սկանդալով: Բելգրադում ացկացված հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի վերջնամասում եւ այլեւս չշարունակվեց:

0:0 հաշվի ժամանակ խաղադաշտի վրա հայտնվել է թռչող սարքից կախված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշը, որը սերբ ֆուտբոլիստները վերցրել են մրցավարին հանձնելու համար, սակայն ալբանացիները փորձել են խլել դրոշը: Սկսվել է հրմշտոց 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Դրանից հետո սերբ ֆանատները սկսել են ծխագլաններ նետել եւ, բախվելով ոստիկանների հետ, ներխուժել են խաղադաշտ: Երկրպագուները հարձակվել են նաեւ ալբանացի ֆուտբոլիստների վրա, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն անցնում էր առանց հյուրընկալվող թիմի երկրպագուների: 2015-ի հոկտեմբերի 8-ին Ալբանիայում անցկացվելիք պատասխան մրցավեճը կանցնի առանց սերբ երկրպագուների: Սերբիան ու Ալբանիան թշնամական հարաբերություններ ունեն Կոսովոյի պատերազմից եւ անկախացումից հետո: Պատմականորեն սերբական հող համարվող, այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:

Եվրո-2016-ի ընտրական փուլում սերբերն ու ալբանացիները Հայաստանի, Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականների հետ ընդգրկված են I խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով