Ես համաձայն եմ, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին, բայց պետք է լսեմ նաեւ մարզիկների, մարզիչների եւ հանրության կարծիքը, քանի որ կան շատ նուրբ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով 2015-ին առաջին անգամ անցկացվելի Եվրոպական մարզական խաղերին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին: Խաղերն անցկացվելու են Ադրբեջանի մայրաքաղաքում:
«Որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: ՄԵնք ունենք շատ լավ մարզիկներ, պատրաստված, նրանք պատրաստ են ցանկացած երկրում մասնակցելու մրցումների եւ մեր պատիվը բարձր պահելու: Եվ նույնությամբ կարող են մասնակցել նաեւ Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերին: Բայց քանի որ կան շատ նուրբ ու ցավոտ հարցեր, որոնք ես պետք է անպայման մեր մարզիկների եւ մարզիչների, ինչպես նաեւ հանրության հետ համապատասխան քննարկումներ անենք եւ վերջանական կոնսուլտացված որոշում կայացնել՝ մասնակցել, թե ոչ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նշեցնք, որ ավարտվեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի աշխատանքային այցը Երեւան:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի