ՀԱՕԿ նախագահ. Կան շատ նուրբ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն

15:46   9 հոկտեմբերի, 2014

Ես համաձայն եմ, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին, բայց պետք է լսեմ նաեւ մարզիկների, մարզիչների եւ հանրության կարծիքը, քանի որ կան շատ նուրբ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով 2015-ին առաջին անգամ անցկացվելի Եվրոպական մարզական խաղերին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին: Խաղերն անցկացվելու են Ադրբեջանի մայրաքաղաքում:

«Որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: ՄԵնք ունենք շատ լավ մարզիկներ, պատրաստված,  նրանք պատրաստ են ցանկացած երկրում մասնակցելու մրցումների եւ մեր պատիվը բարձր պահելու: Եվ նույնությամբ կարող են մասնակցել նաեւ Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերին: Բայց քանի որ կան շատ նուրբ ու ցավոտ հարցեր, որոնք ես պետք է անպայման մեր  մարզիկների եւ մարզիչների, ինչպես նաեւ հանրության հետ համապատասխան քննարկումներ անենք եւ վերջանական կոնսուլտացված որոշում կայացնել՝ մասնակցել, թե ոչ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նշեցնք, որ ավարտվեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի աշխատանքային այցը Երեւան:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.