18:31  ,  8 հոկտեմբերի, 2014

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը Երեւանում է

Երեւան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին: Պատվավոր հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստան ժամանելուն պես ՄՕԿ եւ ԵՕԿ նախագահները ուղեւորվեցին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ժամը 19:00-ին սպասվում է հյուրերի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետեւ հյուրերը կուղեւորվեն պաշտոնական ընթրիքի «Փարավոն» ռեստորանում։ Այն կազմակերպել է ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունը:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը եւ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն երկօրյա այցով են Հայաստանում: Նախատեսվում է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացումը, որի հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաեւ Թոմաս Բախը, Գագիկ Ծառուկյանը եւ Պատրիկ Հիկեն: Նույն օրը՝ հոկտեմբերի 9-ին, կկայանա նաեւ հյուրերի եւ ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը, որից հետո Օլիմպիական կոմիտեների նախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկեն Երեւանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս