18:31 8 հոկտեմբերի, 2014Երեւան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին: Պատվավոր հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայաստան ժամանելուն պես ՄՕԿ եւ ԵՕԿ նախագահները ուղեւորվեցին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ժամը 19:00-ին սպասվում է հյուրերի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետեւ հյուրերը կուղեւորվեն պաշտոնական ընթրիքի «Փարավոն» ռեստորանում։ Այն կազմակերպել է ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունը:
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը եւ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն երկօրյա այցով են Հայաստանում: Նախատեսվում է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացումը, որի հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաեւ Թոմաս Բախը, Գագիկ Ծառուկյանը եւ Պատրիկ Հիկեն: Նույն օրը՝ հոկտեմբերի 9-ին, կկայանա նաեւ հյուրերի եւ ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը, որից հետո Օլիմպիական կոմիտեների նախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկեն Երեւանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.