23:18  ,  3 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» հովանավորներից կստանա 146 միլիոն եվրո, «Բարսելոնան»՝ 107 միլիոն

Ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հովանավորներից կստանա 146 միլիոն եվրո, ինչը Եվրոպայի վեց առաջատար լիգաների բոլոր ակումբների հովանավորներից ստանալիք եկամուտի 11 տոկոսն է: IMR Sports Marketing-ն ուսումնասիրել է Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրասնսիայի եւ Հոլանդիայի ակումբների եկամուտները 1179 պայմանագրերից, հաղորդում է fcbusiness-ը:

Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որն այս մրցաշրջանում հովանավորներից կունենա 107 միլիոն եվրո եկամուտ:

Վեց լիգաների ակումբների ընդհանուր եկամուտը հովանավորներից կկազմի 1.321 միլիարդ եվրո: Դրանից 460 միլիոն կստանան անգլիական, 313 միլիոնը՝ գերմանական, 233 միլիոնը՝ իսպանական ակումբները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում