17:26  ,  3 հոկտեմբերի, 2014

Իլյումժինով. Ցանկանում ենք, որ Հայաստանը մասնակցի Բաքվի մրցաշարերին

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կքննարկեմ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանն ու Համաշխարհային օլիմպիադային, հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Ադրբեջանի մայրաքաղաքում։

«ՖԻԴԵ-ն մեծ ընտանիք է, եւ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մասնակցի Բաքվում անցկացվելիք մրցաշարերին։ Կլինեն քննարկումներ Երեւանում։ Հայաստան կատարած անցած այցիս ժամանակ հայտարարել եմ, որ նրանք պետք է մասնակցեն այս մրցումներին։ Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանն ու Համաշխարհային օլիմպիադային»,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է azerisport-ը։

ՖԻԴԵ-ի նախագահը Երեւան կժամանի հոկտեմբերի 17-ին։

2015-ին Բաքուն կընդունի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, 2016-ին՝ Համաշխարհային օլիմպիադան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով