16:50  ,  3 հոկտեմբերի, 2014

Ֆերնանդո Սանտուշը հրապարակել է Պորտուգալիայի հավաքականի կազմը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը հրապարակել է թիմի կազմը, գրում է Abola-ն:

Պորտուգալացիները հոկտեմբերի 11-ին ընկերական խաղում կմրցեն Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին Եվրո-2016-ի ընտրական խաղում՝ Դանիայի ազգային թիմի հետ:

Դարպասապահներ՝ Բետու («Սեւիլիա»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»):

Պաշտպաններ՝ Էլիզեու («Բենֆիկա»), Սեդրիկ Սոարեշ («Սպորտինգ»), Բրունու Ալվեշ («Ֆեներբախչե»), Ֆաբիու Կոենտրաու, Պեպե (երկուսն էլ՝ «Ռեալ»), Իվու Պինտու («Դինամո», Զ.), Ժոզե Ֆոնտե («Սաութհեմփթոն»), Ռիկարդո Կառվալյո («Մոնակո»), Անտունեշ («Մալագա»)։

Կիսապաշտպաններ՝ Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Ադրիեն, Ժոաու Մարիու, Վիլյամ Կարվալյու (բոլորն էլ՝ «Սպորտինգ»), Անդրե Գոմեշ («Վալենսիա»), Ժոաո Մոուտինյո («Մոնակո»),

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Ռիկարդո Կուարեժմա («Պորտու»), Դանի («Զենիթ»), Նանի («Սպորտինգ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով