13:33  ,  3 հոկտեմբերի, 2014

Կայտը հեռանում է Հոլանդիայի հավաքականից

Թուրքական «Ֆեներբախչեի» հարձակվող Դիրկ Կայտը հայտարարել է Հոլանդիայի հավաքականից հեռանալու մասին:

«Բարդ էր կայացնել հավաքականից հեռանալու որոշումը: Մեկ ակնթարթում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստից վերածվեցի երկրպագուի: Ազգային թիմում խաղալն ամենամեծ պատիվն էր ինձ համար»,- Կայտի խոսքը փոխանցում է De Telegraaf-ը:

Կայտը հավաքականում անցկացրել է 105 խաղ եւ դարձել 24 գոլի հեղինակ: 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 2006-ի, 2010-ի եւ 2014-ի աշխարհի առաջնություններին ու Եվրո-2008-ին, Եվրո-2012-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում