19:54  ,  2 հոկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Փոլ Սմիթը շատ ծանր էր հարվածում

Եթե մրցակիցդ հարվածող է եւ ուժեղ հարվածներ է հացնում, մենամարտը բարդանում է, ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ տարած հաղթանակը։

«Չեմ ժխտի, որ Փոլ Սմիթը ուժեղ էր։ Նրա հարվածները շատ ծանր էին ու վտանգավոր։ Մրցակիցս շատ ծանր էր հարվածում։ Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում, իսկապես շատ ցավոտ էին նրա հարվածները։ Իսկ դա արդեն դժվարություն է ներկայացնում։ Սկզբում մի քանի ռաունդ շարունակ մեր ուժերը հավասար էին, մենք հավասար մենամարտ էինք վարում, բայց արդեն 5-6-րդ ռաունդներից ես առաջ անցա»,- ասել է Արթուր Աբրահամը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը։ Բրիտանացի Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով