19:54 2 հոկտեմբերի, 2014Եթե մրցակիցդ հարվածող է եւ ուժեղ հարվածներ է հացնում, մենամարտը բարդանում է, ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ տարած հաղթանակը։
«Չեմ ժխտի, որ Փոլ Սմիթը ուժեղ էր։ Նրա հարվածները շատ ծանր էին ու վտանգավոր։ Մրցակիցս շատ ծանր էր հարվածում։ Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում, իսկապես շատ ցավոտ էին նրա հարվածները։ Իսկ դա արդեն դժվարություն է ներկայացնում։ Սկզբում մի քանի ռաունդ շարունակ մեր ուժերը հավասար էին, մենք հավասար մենամարտ էինք վարում, բայց արդեն 5-6-րդ ռաունդներից ես առաջ անցա»,- ասել է Արթուր Աբրահամը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը։ Բրիտանացի Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.