Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից պարտություն կրած բրիտանացի Փոլ Սմիթը WBO-ից պահանջում է իրեն նշանակել պարտադիր հավակնորդ եւ անցկացնել ռեւանշ մենամարտ, հաղորդում է Boxingscene-ը:
«Կասկածում եմ, որ Արթուր Աբրահամը համաձայնի ռեւանշի: Սակայն WBO-ն պետք է ուսումնասիրի մենամարտի տեսագրությունը, նշանակի չեզոք եւ կոմպետենտ մրցավարների, ինձ դարձնի պարտադիր հավակնորդ եւ կազմակերպի նոր մենամարտ: Անմիջապես պետք է ռեւանշ անցկացնել: Աբրահամը կհասկանա, որ տանուլ է տվել մենամարտը: Սպասվում էր, որ Աբրահամն ինձ հետ կանցկացնի սովորական, հանգիստ մենամարտ՝ պաշտպանելով տիտղոսը, բայց այդպես չեղավ»,- ասել է Փոլ Սմիթը:
Հիշեցնենք, որ տանուլ տված մենամարտից հետո Փոլ Սմիթը հայտարարել էր, թե մրցավարները գողացել են իր հաղթանակը: Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի