23:41 29 սեպտեմբերի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից պարտություն կրած բրիտանացի Փոլ Սմիթը WBO-ից պահանջում է իրեն նշանակել պարտադիր հավակնորդ եւ անցկացնել ռեւանշ մենամարտ, հաղորդում է Boxingscene-ը:
«Կասկածում եմ, որ Արթուր Աբրահամը համաձայնի ռեւանշի: Սակայն WBO-ն պետք է ուսումնասիրի մենամարտի տեսագրությունը, նշանակի չեզոք եւ կոմպետենտ մրցավարների, ինձ դարձնի պարտադիր հավակնորդ եւ կազմակերպի նոր մենամարտ: Անմիջապես պետք է ռեւանշ անցկացնել: Աբրահամը կհասկանա, որ տանուլ է տվել մենամարտը: Սպասվում էր, որ Աբրահամն ինձ հետ կանցկացնի սովորական, հանգիստ մենամարտ՝ պաշտպանելով տիտղոսը, բայց այդպես չեղավ»,- ասել է Փոլ Սմիթը:
Հիշեցնենք, որ տանուլ տված մենամարտից հետո Փոլ Սմիթը հայտարարել էր, թե մրցավարները գողացել են իր հաղթանակը: Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.