14:16  ,  23 սեպտեմբերի, 2014

Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամը մի քանի շաբաթում հասել է մեծ առաջընթացի

Արթուր Աբրահամը կարող է նոկաուտով ավարտել Փոլ Սմիթի դեմ մենամարտը, եթե հետեւի իմ մարտավարությանը, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում  WBO աշխարհի չեմպիոնի մարզիչ Ուլի Վեգները:

«Փոլ Սմիթը լուրջ մրցակից է եւ մարտահրավեր Արթուր Աբրահամի համար: Նա ուժեղ մարզիկ է եւ միշտ առաջ է նայում: Արթուրը վերջին շաբաթների ընթացքում ունեցել է մեծ առաջընթաց: Նա պատրաստ է նոկաուտ անել»,- Վեգների խոսքը մեջբերում է Freiepresse.de-ն:

Արթուր Աբրահամի եւ աշխարհի չեմպիոնի բրիտանացի հավակնորդ Փոլ Սմիթի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում