14:16 23 սեպտեմբերի, 2014Արթուր Աբրահամը կարող է նոկաուտով ավարտել Փոլ Սմիթի դեմ մենամարտը, եթե հետեւի իմ մարտավարությանը, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի մարզիչ Ուլի Վեգները:
«Փոլ Սմիթը լուրջ մրցակից է եւ մարտահրավեր Արթուր Աբրահամի համար: Նա ուժեղ մարզիկ է եւ միշտ առաջ է նայում: Արթուրը վերջին շաբաթների ընթացքում ունեցել է մեծ առաջընթաց: Նա պատրաստ է նոկաուտ անել»,- Վեգների խոսքը մեջբերում է Freiepresse.de-ն:
Արթուր Աբրահամի եւ աշխարհի չեմպիոնի բրիտանացի հավակնորդ Փոլ Սմիթի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.