23:15  ,  12 սեպտեմբերի, 2014

Նարեկ Աբգարյանն ու Հովհաննես Բաչկովը կպայքարեն հաղթողի կոչման համար

Մախաչկալայում սեպտեմբերի 13-ին կավարտվի Ումախանովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարի եզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ, հաղորդում է Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Հաղթողի կոչման համար կպայքարեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Մախաչկալայում Հայաստանը կունենա նաեւ երեք բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակ կբարձրանան նաեւ 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը, Գառնիկ Հարությունյանը, գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում