14:00  ,  12 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի ոսկե մեդալի համար (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դուրս եկավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Օլիմպիական խաղերի եւ աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչում 1։0 հաշվով հաղթեց վրացի Զուրաբի Դատունաշվիլին։ 75 կգ քաշային Ջուլֆալակյանը ոսկե մեդալի համար կպայքարի խորվաթ Նեւեն Զուգայի հետ։

2012թ. Օլիմպիական խաղերի եւ 2013թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը 1/8 եզրափակիչում պարտվել է Էնդի Բիշեկին։

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։

Սեպտեմբերի 12-ին ասպարեզ դուրս եկած 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր՝ լքելով պայքարը։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում