14:00 12 սեպտեմբերի, 2014Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դուրս եկավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի եւ աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչում 1։0 հաշվով հաղթեց վրացի Զուրաբի Դատունաշվիլին։ 75 կգ քաշային Ջուլֆալակյանը ոսկե մեդալի համար կպայքարի խորվաթ Նեւեն Զուգայի հետ։
2012թ. Օլիմպիական խաղերի եւ 2013թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը 1/8 եզրափակիչում պարտվել է Էնդի Բիշեկին։
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։
Սեպտեմբերի 12-ին ասպարեզ դուրս եկած 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր՝ լքելով պայքարը։
Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.