10:18  ,  29 փետրվարի, 2012

Sport24. Լուի Սահա. Հավատում էի, որ վերադառնալու եմ հավաքական

Փետրվարի 29-ին Բրեմենում կայանալիք Գերմանիա – Ֆրանսիա ընկերկան հանդիպումից առաջ Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Լուի Սահան Sport24-ին տված հարցազրույցում նշել է, որ միշտ հավատացել է, որ կրկին հրավիրվելու է ազգային հավաքական։

«Չնայած ոչ այնքան երիտասարդ տարիքիս, ես շատ ամբիցիոզ անձնավորություն եմ։

Ես միշտ աշխատում եմ ինձ վրա եւ վստահ եմ, որ կարող եմ նոր հաջողությունների հասնել։

Այսքան վնասվածքներից հետո դժվար է վերականգնել նախկին մարզավիճակը, սակայն ես շարունակում եմ անդադար մազրվել։

Հիմա մրցակցությունը շատ մեծ է հավաքականում, քանի որ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոիստները բավական շատ են։

2010թ. սեպտեմբերին Բելառուսի հետ խաղում ես վնասվածք ստացա եւ երկար ժամանակ բացակայում էի ֆուտբոլային խաղադաշտից, սակայն հավատում էի, որ կրկին վերադառնալու եմ հավաքական։

Հիմա ֆրանսիացիները բավական կազմակերպված ֆուտբոլ են խաղում։ Պաշտպանները շատ գրագետ են գործոմ, իսկ հարձակման գծում հիանալի են համագործակցում Ռենմին ու Բենզեման։ Կարծում եմ՝ մենք լուրջ նվաճումների կհասնենք Լորան Բլանի գլխավորությամբ»,- Սահայի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով