14:25  ,  16 օգոստոսի, 2014

Գերմանիայի Գավաթ. Սպասվում է Մարկո Ռոյսի վերադարձը

Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում Մարկո Ռոյսը, հնարավոր է, հայտնվի հայտացուցակում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Օգոստոսի 16-ին «Բորուսիան» Գերմանիայի Գավաթի 1/32-րդ եզրափակիչի խաղում կմրցի «Շտուտգարտեր Կիկերսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

«Կա տարբերակ, որ Մարկոն կհայտնվի հայտացուցակում եւ կլինի պահեստայինների թվում: Վերջնական որոշում դեռ չունեմ»,-Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած Մարկո Ռոյսը բաց թողեց աշխարհի առաջնությունը եւ նախապատրաստական փուլի մեծ մասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով