21:15  ,  15 օգոստոսի, 2014

Օլիմպիադայի վերջին օրը եւս մեկ շախմատիստ է մահացել

Օգոստոսի 14-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտված 41-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին օրը, փակման հանդիսավոր արարողությունից հետո հյուրանոցային համարում մահացած են գտել ուզբեկ շախմատիստ Ալիշեր Անարկուլովին, որը լսողության եւ տեսողության խնդիրներով շախմատիստների 2012թ. աշխարհի չեմպիոնն էր, հաղորդում է itar-tass-ը: 45-ամյա Անարկուլովի մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի: Նորվեգիայի ոստիկանությունը չի քննարկում սպանության վարկածը՝ փաստելով բնական մահ:

Հիշեցնենք, որ Օլիմպիադայի վերջին օրը սրտի նոպայից մահացել էր Սեյշելյան կղզիների թիմի 65-ամյա խաղացող Կուրտ Մեյերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով