Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնաբանել են բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում տարած հաղթանակը, հայտնում է Der Westen-ը:
Սեբաստիան Կել
«Այս հաղթանակը կամրապնդի մեր դիրքերը Չեմպիոնների լիգայում: Այժմ պետք է հաղթենք նաեւ Բունդեսլիգայում»:
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ
«Բորուսիայում» չկա ճգնաժամ, պարզապես որոշ խաղերում բախտը երես է թեքում մեզանից: Այդ պատճառով էլ կարեւոր էր «Անդերլեխտի» հետ խաղում հաղթանակը: Կարեւոր չէ, թե ովքեր դարձան գոլի հեղինակ: Ուրախ եմ, որ հաղթեցինք «Շալկեի» հետ դերբիի անհաջող հանդիպումից հետո»:
Ադրիան Ռամոս
«Միշտ երազել եմ գոլ խփել Չեմպիոնների լիգայում: Ստացվեց ավելի լավ, քան մտածում էի»:
Չիրո Իմոբիլե
«Լավ հանդիպում էր եւ 3:0 հաշիվն այն դարձնում է ավելի գեղեցիկ»:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Անդերլեխտին»: Իմոբիլեն բացել է հաշիվը, իսկ Ռամոսը երկրորդ խաղակեսում դարձել դուբլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի