Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացավ 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը: Չինաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Թիմը հանդես եկավ առանց առաջատար երեք շախմատսիտների՝ 2700-ից բարձր վարկանիշ ունեցող Վան Հաոյի, Լի Չաոյի, Բու Սյանչժիի, սակայն կարողացավ դառնալ առաջինը: Չինաստանի հավաքականը միակն էր, որ չկրեց ոչ մի պարտություն: Չեմպիոն դարձան Վան Յուեն, Դին Լիժենը, Յույ Յանին, Նի Հուան եւ Վեյ Ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գրավեց 8-րդ տեղը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի