Շախմատի Հայաստանի հավաքականն 8-րդ տեղում ավարտեց 41-րդ համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: 11 տուրում Հայաստանի հավաքականը տարավ 6 հաղթանակ, կրեց մեկ պարտություն, 4 հանդիպում ավարտեց ոչ ոքի եւ վաստակեց 16 միավոր: Նույնքան միավոր ունեն 6-11-րդ տեղերը բաժանած Ուկրաինան, Կուբան, Իսրայելը, Իսպանիան, Բելառուսը: Առաջին անգամ չեմպիոն դարձավ Չինաստանը, որը վաստակեց 19 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Հունգարիան՝ 17 միավոր: Երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 17: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2006, 2008, 2012 թվականների Օլիպիադայի չեմպիոնն է: 2010-ին Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Կանանց Հայաստանի հավաքականը գրավեց աննախադեպ բարձր տեղ՝ 5-րդ: Հայաստանի թիմը վաստակեց 17 միավոր՝ 8 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ ոքի: Երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռուսաստանը՝ 20 միավոր: 18-ական միավորով հաջորդ տեղերը գրավեցին Չինաստանն ու Ուկրաինան: Վրաստանը 17 միավորով չորրորդն է:
2016թ. Օլիմպիադան կանցկացվի Բաքվում, 2018-ինը՝ Բաթումիում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի 
21:59 , 28 նոյեմբերի
21:23 , 28 նոյեմբերի
21:05 , 28 նոյեմբերի