00:17 15 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացավ 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը: Չինաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Թիմը հանդես եկավ առանց առաջատար երեք շախմատսիտների՝ 2700-ից բարձր վարկանիշ ունեցող Վան Հաոյի, Լի Չաոյի, Բու Սյանչժիի, սակայն կարողացավ դառնալ առաջինը: Չինաստանի հավաքականը միակն էր, որ չկրեց ոչ մի պարտություն: Չեմպիոն դարձան Վան Յուեն, Դին Լիժենը, Յույ Յանին, Նի Հուան եւ Վեյ Ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գրավեց 8-րդ տեղը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.