20:10 14 օգոստոսի, 2014Շախմատի Հայաստանի հավաքականն 8-րդ տեղում ավարտեց 41-րդ համաշխարհային օլիմպիադան, որն անցկացվեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: 11 տուրում Հայաստանի հավաքականը տարավ 6 հաղթանակ, կրեց մեկ պարտություն, 4 հանդիպում ավարտեց ոչ ոքի եւ վաստակեց 16 միավոր: Նույնքան միավոր ունեն 6-11-րդ տեղերը բաժանած Ուկրաինան, Կուբան, Իսրայելը, Իսպանիան, Բելառուսը: Առաջին անգամ չեմպիոն դարձավ Չինաստանը, որը վաստակեց 19 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Հունգարիան՝ 17 միավոր: Երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 17: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2006, 2008, 2012 թվականների Օլիպիադայի չեմպիոնն է: 2010-ին Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Կանանց Հայաստանի հավաքականը գրավեց աննախադեպ բարձր տեղ՝ 5-րդ: Հայաստանի թիմը վաստակեց 17 միավոր՝ 8 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ ոքի: Երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռուսաստանը՝ 20 միավոր: 18-ական միավորով հաջորդ տեղերը գրավեցին Չինաստանն ու Ուկրաինան: Վրաստանը 17 միավորով չորրորդն է:
2016թ. Օլիմպիադան կանցկացվի Բաքվում, 2018-ինը՝ Բաթումիում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.