22:57  ,  5 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Լեւոն Արոնյան - Մագնուս Կարլսեն դիմակայության սպասումով

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի Նորվեգիայի հետ։

Սպասվում է, որ առաջին խաղատախտակի վրա կմրցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը։ Չորրորդ տուրից հետո Հայաստանն ունի 6, իսկ Նորվեգիան՝ 7 միավոր։ 8-ական միավոր ունեն Սերբիայի, Բուլղարիայի եւ Ադրբեջանի թիմերը։

Կանանց Հայաստանի հավաքականի 5-րդ մրցակիցը Լիտվան է: Թիմերն ունեն 6-ական միավոր։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր կոստառիկացիներին, իսկ կանանց թիմը 0.5։3.5 հաշվով պարտվել Ինդոնեզիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով