22:57 5 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի Նորվեգիայի հետ։
Սպասվում է, որ առաջին խաղատախտակի վրա կմրցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը։ Չորրորդ տուրից հետո Հայաստանն ունի 6, իսկ Նորվեգիան՝ 7 միավոր։ 8-ական միավոր ունեն Սերբիայի, Բուլղարիայի եւ Ադրբեջանի թիմերը։
Կանանց Հայաստանի հավաքականի 5-րդ մրցակիցը Լիտվան է: Թիմերն ունեն 6-ական միավոր։
Հիշեցնենք, որ չորրորդ տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր կոստառիկացիներին, իսկ կանանց թիմը 0.5։3.5 հաշվով պարտվել Ինդոնեզիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.