20:27  ,  5 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Կանանց հավաքականի առաջին պարտությունը

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում։ Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիները 0.5։3.5 հաշվով պարտվեցին Ինդոնեզիային։

Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց Իրինե Խարիսմա Սուկանդարին, Մարիա Կուրսովան սպիտակներով զիջեց Դեւի Արդհիանի Սիտրային, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով թույլ գտնվեց Չելսի Մոնիկա Սիհիտեից։ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կիսեց միավորը Մեդինա Վարդա Աուլիայի հետ։

Հիշեցնենք, որ կանանց հավաքականը չորրորդ տուրից հետո ունի 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով