21:00  ,  5 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում՝ 4։0 հաշվով պարտության մատնելով Կոստա Ռիկայի թիմին։

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Ակոստա Գոնսալեսին, Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Ալեքսիս Մուրիլյոյից, Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Լեոնարդո Վալդեսին, իսկ Սերգեյ Մովսեսյանն առավելության հասավ Սերխիո Միներոյի նկատմամբ։ Հայաստանի թիմերը չորրորդ տուրից հետո ունեն 6-ական միավոր։

Հիշեցնենք, որ կանանցը թիմը չորրորդ տուրում 0.5։3.5 հաշվով պարտվել է Ինդոնեզիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս