19:50  ,  23 հուլիսի, 2014

Յոահիմ Լյովը կմնա Գերմանիայի հավաքականում

Այժմ մտածում եմ միայն այս թիմի հետ աշխատելու մասին, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։ 54-ամյա մասնագետը հայտարարել է, որ ցանկանում է թիմում մնալ նվազագույնը մինչեւ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը։

«Ցանկանում եմ հավաքականի հետ մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Նույնքան մոտիվացված եմ, ինչպես պաշտոնում նշանակվելու առաջին օրը»,- Լյովի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից։ 2014-ին Բունդեսթիմը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով