19:50 23 հուլիսի, 2014Այժմ մտածում եմ միայն այս թիմի հետ աշխատելու մասին, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։ 54-ամյա մասնագետը հայտարարել է, որ ցանկանում է թիմում մնալ նվազագույնը մինչեւ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը։
«Ցանկանում եմ հավաքականի հետ մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Նույնքան մոտիվացված եմ, ինչպես պաշտոնում նշանակվելու առաջին օրը»,- Լյովի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։
Հիշեցնենք, որ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից։ 2014-ին Բունդեսթիմը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.