ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է քվեարկության արդյունքում: Քվեարկությունն անցկացվել է հունիսի 27-ից հուլիսի 13-ը:
Dream team-ում Գերմանիան ու Բրազիլիան ունեն 4-ական ներկայացուցիչ, Արգենտինան՝ 2, Կոլումբիան՝ 1:
Դարպասապահ. Մանուել Նոյեր (Գերմանիա)։
Պաշտպաններ. Դավիդ Լուիս, Տիագո Սիլվա, Մարսելո (բոլորը՝ Բրազիլիա), Մատս Հումելս (Գերմանիա)։
Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս (Գերմանիա), Անխել Դի Մարիա (Արգենտինա), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա):
Հարձակվողներ. Նեյմար (Բրազիլիա), Թոմաս Մյուլեր (Գերմանիա), Լիոնել Մեսի (Արգենտինա):
Թիմի մարզիչ է ընտրվել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում