16:41  ,  27 փետրվարի, 2012

Մամադու Դիարան տեղափոխվեց «Ֆուլհեմ»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մամադու Դիարան փետրվարի 27-ին պաշտոնապես դարձավ անգլիական «Ֆուլհեմի» խաղացող, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա ֆուտբոլիստի պայամանգիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մամադու Դիարայի նախորդ ակումբը եղել է ֆրանսիական «Մոնակոն», որի կազմում Մալիի հավաքականի խաղացողը հանդես է եկել նախորդ մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում