Casa Futebol նախագիծն առաջարկում է Բրազիլիայում առկա բնակտարածքների սուր դեֆիցիտի խնդիրը մասնակի լուծել 2014թ. աշխարհի առաջնության ստադիոնների հաշվին, հաղորդում է 1week1project ճարտարապետական բլոգը:
Նախագծի հեղինակներն առաջարկում են բնակելի միավորները տեղադրել ստադիոնի տրիբունաները պահող կառուցվածքում: Բնակարանների մի կողմը կնայի խաղադաշտին, մյուս կողմը՝ ստադիոնների հարակից տարածքներին: Յուրաքանչյուր բնակարանի տարածքը կարող է հասնել 100 քառակուսի մետրի: Աշխարհի առաջնության 12 ստադիոնները կարող են լուծել մի քանի հարյուր ընտանիքների բնակարանային խնդիրները: Բրազիլիայում մոտ 5.2 միլիոն ընտանիք չունի սեփական բնակարան:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի