Casa Futebol-ն առաջարկում է ԱԱ-2014-ի ստադիոններում ստեղծել բնակարաններ (ֆոտո)

22:52   18 հուլիսի, 2014

Casa Futebol նախագիծն առաջարկում է Բրազիլիայում առկա բնակտարածքների սուր դեֆիցիտի խնդիրը մասնակի լուծել 2014թ. աշխարհի առաջնության ստադիոնների հաշվին, հաղորդում է 1week1project ճարտարապետական բլոգը:

Նախագծի հեղինակներն առաջարկում են բնակելի միավորները տեղադրել  ստադիոնի տրիբունաները պահող կառուցվածքում: Բնակարանների մի կողմը կնայի խաղադաշտին, մյուս կողմը՝ ստադիոնների հարակից տարածքներին: Յուրաքանչյուր բնակարանի տարածքը կարող է հասնել 100 քառակուսի մետրի: Աշխարհի առաջնության 12 ստադիոնները կարող են լուծել մի քանի հարյուր ընտանիքների բնակարանային խնդիրները: Բրազիլիայում մոտ 5.2 միլիոն ընտանիք չունի սեփական բնակարան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.