Գերմանիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ, տոնելով իրենց հաղթանակը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում, ծաղրել են արգենտինացի ֆուտբոլիստներին, հաղորդում է Marca-ն։
Տոնական համերգի ժամանակ Մարիո Գյոտցեն, Միրոսլավ Կլոզեն, Տոնի Կրոսը, Անդրեա Շյուրլեն եւ Ռոման Վայդենֆելերը շարժվեցին առաջ։ Նրանք երգում էին հետեւյալ բառերը. «Այսպես է քայլում գաուչոսը (Արգենտինայի եւ Ուրուգվայի բնակիչները)»։ Երգելու ժամանակ նրանք շարժվում էին խոնարհված։ Դրանից հետո նրանք ուղիղ կանգնեցին, շարժվեցին առաջ եւ ասացին. «Ահա այսպես են քայլում գերմանացիները»։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթեց արգենտինացիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի