Աշխարհի չեմպիոն գերմանացիները ծաղրել են արգենտինացիներին

10:51   16 հուլիսի, 2014

Գերմանիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ, տոնելով իրենց հաղթանակը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում, ծաղրել են արգենտինացի ֆուտբոլիստներին, հաղորդում է Marca-ն։

Տոնական համերգի ժամանակ Մարիո Գյոտցեն, Միրոսլավ Կլոզեն, Տոնի Կրոսը, Անդրեա Շյուրլեն եւ Ռոման Վայդենֆելերը շարժվեցին առաջ։ Նրանք երգում էին հետեւյալ բառերը. «Այսպես է քայլում գաուչոսը (Արգենտինայի եւ Ուրուգվայի բնակիչները)»։ Երգելու ժամանակ նրանք շարժվում էին խոնարհված։ Դրանից հետո նրանք ուղիղ կանգնեցին, շարժվեցին առաջ եւ ասացին. «Ահա այսպես են քայլում գերմանացիները»։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթեց արգենտինացիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.