20:33  ,  15 հուլիսի, 2014

Ֆրանց Բեկենբաուեր. Երկար տարիներ Գերմանիան կլինի անպարտելի

Գերմանիայի հավաքականին հիմա դժվար կլինի գերազանցել, ասել է աշխարհի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:

«Յոահիմ Լյովն ամեն ինչ ճիշտ է արել: Գերմանիայի հավաքականն արժանի է աշխարհի չեմպիոնի կոչմանը, քանի որ լավագույնն էր Բրազիլիայում: Թիմը չունի Մեսիի եւ Ռոնալդուի նման սուպերաստղեր, սակայն Գերմանիայի հավաքականն է սուպերաստղ: Այժմ մեզ գերազանցել շատ դժվար կլինի: Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Գերմանիայի հավաքականը երկար տարիներ կլինի անպարտելի»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիան 24 տարվա ընդմիջումից հետո նվաճեց աշխարհի գավաթը: Գերմանացիները չեմպիոն են դարձել նաեւ 1954-ին, 1974-ին եւ 1990-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով