20:33 15 հուլիսի, 2014Գերմանիայի հավաքականին հիմա դժվար կլինի գերազանցել, ասել է աշխարհի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:
«Յոահիմ Լյովն ամեն ինչ ճիշտ է արել: Գերմանիայի հավաքականն արժանի է աշխարհի չեմպիոնի կոչմանը, քանի որ լավագույնն էր Բրազիլիայում: Թիմը չունի Մեսիի եւ Ռոնալդուի նման սուպերաստղեր, սակայն Գերմանիայի հավաքականն է սուպերաստղ: Այժմ մեզ գերազանցել շատ դժվար կլինի: Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Գերմանիայի հավաքականը երկար տարիներ կլինի անպարտելի»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիան 24 տարվա ընդմիջումից հետո նվաճեց աշխարհի գավաթը: Գերմանացիները չեմպիոն են դարձել նաեւ 1954-ին, 1974-ին եւ 1990-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.