15:50  ,  15 հուլիսի, 2014

Ռաուլ. Մեսիի վրիպումներն ապացուցեցին, որ նա նույնպես մարդ է

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոսել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիների եւ արգենտինացիների միջեւ հանդիպման մասին։ Իսպանացու խոսքով՝ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց է թողել աչքի ընկնելու ամենալավ հնարավորությունը։

«Արգենտինան ավելի շատ հնարավորություններ ուներ։ Ամենալավ պահն ուներ Մեսին. նրա առաջ միայն դարպասապահն էր եւ ցանցը։ Որպես կանոն, սպասում եք, որ Մեսին աչքի է ընկնում այդպիսի դիրքից։

Այդ վրիպումներն ապացուցեցին, որ, վերջիվերջո, նա նույնպես մարդ է»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա արգենտինացին ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով