15:50 15 հուլիսի, 2014Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոսել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիների եւ արգենտինացիների միջեւ հանդիպման մասին։ Իսպանացու խոսքով՝ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց է թողել աչքի ընկնելու ամենալավ հնարավորությունը։
«Արգենտինան ավելի շատ հնարավորություններ ուներ։ Ամենալավ պահն ուներ Մեսին. նրա առաջ միայն դարպասապահն էր եւ ցանցը։ Որպես կանոն, սպասում եք, որ Մեսին աչքի է ընկնում այդպիսի դիրքից։
Այդ վրիպումներն ապացուցեցին, որ, վերջիվերջո, նա նույնպես մարդ է»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա արգենտինացին ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.