12:08  ,  15 հուլիսի, 2014

Մարիո Գյոտցեն լուսանկարվել է Մեսիի հետ (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով ճանաչվել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, լուսանկարվել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հետ։

Եզրափակիչում գերմանացիները Գյոտցեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել են արգենտինացիներին՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոններ։ Հանդիպումից հետո կիսապաշտպանն Instagram-ի իր էջում տեղադրել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հետ լուսանկարը, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Հանճարը»։

Եզրափակիչից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել էր, որ Գյոտցեն գերազանցում է Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով