12:08 15 հուլիսի, 2014Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով ճանաչվել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, լուսանկարվել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հետ։
Եզրափակիչում գերմանացիները Գյոտցեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել են արգենտինացիներին՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոններ։ Հանդիպումից հետո կիսապաշտպանն Instagram-ի իր էջում տեղադրել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հետ լուսանկարը, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Հանճարը»։
Եզրափակիչից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել էր, որ Գյոտցեն գերազանցում է Մեսիին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.