22:23  ,  14 հուլիսի, 2014

Թոմաս Մյուլերը՝ կոլումբացի լրագրողուհուն. «Ոսկե խաղակոշիկը» մտցրեք ձեր հետույքը

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ենթահարձակվող Թոմաս Մյուլերը աշխարհի առաջնության պարգեւատրման արարողությունից հետո կոպտել է Կոլումբիայի լրատվամիջոցներից մեկի լրագրողուհուն, որը հարցրել է լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» չնվաճելու մասին՝ ակնարկելով հայրենակցի՝ Խամես Ռոդրիգեսի, հաջողությունը: Թոմաս Մյուլերին զայրացրել է լրագրողուհու հարցը, փոխանցում է mundodeportivo-ն:

«Այդ ամենը հիմարություն է: Մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ «Ոսկե խաղակոշիկը» մտցրեք ձեր հետույքը»,- ասել է Մյուլերը:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը 6 գոլով ճանաչվեց լավագույն ռմբարկու, Մյուլերը երկրորդ տեղում է՝ 5 գոլ: 2010թ. աշխարհի առաջնությունում Մյուլերը ստացել է «Ոսկե խաղակոշիկ»՝ խփելով 5 գնդակ: Նա նախորդ առաջնությունում նաեւ ճանաչվել էր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով