22:23 14 հուլիսի, 2014Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ենթահարձակվող Թոմաս Մյուլերը աշխարհի առաջնության պարգեւատրման արարողությունից հետո կոպտել է Կոլումբիայի լրատվամիջոցներից մեկի լրագրողուհուն, որը հարցրել է լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» չնվաճելու մասին՝ ակնարկելով հայրենակցի՝ Խամես Ռոդրիգեսի, հաջողությունը: Թոմաս Մյուլերին զայրացրել է լրագրողուհու հարցը, փոխանցում է mundodeportivo-ն:
«Այդ ամենը հիմարություն է: Մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ «Ոսկե խաղակոշիկը» մտցրեք ձեր հետույքը»,- ասել է Մյուլերը:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը 6 գոլով ճանաչվեց լավագույն ռմբարկու, Մյուլերը երկրորդ տեղում է՝ 5 գոլ: 2010թ. աշխարհի առաջնությունում Մյուլերը ստացել է «Ոսկե խաղակոշիկ»՝ խփելով 5 գնդակ: Նա նախորդ առաջնությունում նաեւ ճանաչվել էր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.