Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ենթահարձակվող Թոմաս Մյուլերը աշխարհի առաջնության պարգեւատրման արարողությունից հետո կոպտել է Կոլումբիայի լրատվամիջոցներից մեկի լրագրողուհուն, որը հարցրել է լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» չնվաճելու մասին՝ ակնարկելով հայրենակցի՝ Խամես Ռոդրիգեսի, հաջողությունը: Թոմաս Մյուլերին զայրացրել է լրագրողուհու հարցը, փոխանցում է mundodeportivo-ն:
«Այդ ամենը հիմարություն է: Մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ «Ոսկե խաղակոշիկը» մտցրեք ձեր հետույքը»,- ասել է Մյուլերը:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը 6 գոլով ճանաչվեց լավագույն ռմբարկու, Մյուլերը երկրորդ տեղում է՝ 5 գոլ: 2010թ. աշխարհի առաջնությունում Մյուլերը ստացել է «Ոսկե խաղակոշիկ»՝ խփելով 5 գնդակ: Նա նախորդ առաջնությունում նաեւ ճանաչվել էր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի