11:10  ,  14 հուլիսի, 2014

Միրոսլավ Կլոզեի հերթական ռեկորդը

Իտալական «Լացիոյի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն դարձել է հերթական ռեկորդի հեղինակ, փոխանցում է Reuters-ը։

36-ամյա ֆուտբոլիստը, ով Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, մեդալ է նվաճել չորս աշխարհի առաջնություններում անընդմեջ։ Այսպիսով, գերմանացին դարձել է պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել նման արդյունքի։ Բացի այդ, Կլոզեին հաջողվել է դառնալ նաեւ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ 16 գոլ։

Հիշեցնենք, որ 2002 թվականին Գերմանիան դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2006-ին եւ 2010-ին զբաղեցրել է երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով