11:10 14 հուլիսի, 2014Իտալական «Լացիոյի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն դարձել է հերթական ռեկորդի հեղինակ, փոխանցում է Reuters-ը։
36-ամյա ֆուտբոլիստը, ով Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, մեդալ է նվաճել չորս աշխարհի առաջնություններում անընդմեջ։ Այսպիսով, գերմանացին դարձել է պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել նման արդյունքի։ Բացի այդ, Կլոզեին հաջողվել է դառնալ նաեւ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ 16 գոլ։
Հիշեցնենք, որ 2002 թվականին Գերմանիան դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2006-ին եւ 2010-ին զբաղեցրել է երրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.