Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո խաղադաշտում շրջել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մարզաշապիկով, փոխանցում է Bild-ը:
Հայաստանի հավաքականի դեմ հունիսի 6-ին Մայնցում կայացած ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով Ռոյսը չմասնակցեց ԱԱ-2014-ին:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Գյոտցեն արգենտինացիների դարպասը գրավեց 113-րդ րոպեին՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ռոյսն ու Գյոտցեն միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում